23
ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք:
Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց է տեղափոխել ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն:
Հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներով:
ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու հոդվածներով: