Սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է ՀՀ միջազգային հեղինակության համար․ Փաշինյանը՝ COP17-ի մասին

կողմից admin1

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում միջազգային բարձր մակարդակի միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք բարձրացնում են երկրի միջազգային հեղինակությունն ու տեսանելիությունը, զբոսաշրջային հոսքեր և նոր ներդրումներ բերում։

«Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր և սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության համար և շատ էական ձեռքբերում»,-ֆեյսբուքյան եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ միջոցառումների կազմակերպման վրա կատարված ծախսերը վերադառնում են Հայաստանի տնտեսություն և բաշխվում քաղաքացիների միջև՝ կախված նրանց ակտիվությունից և գործունեության տեսակից։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode