5 զոհ, 38 վիրավոր՝ Ստավրոպոլում խոշոր վթարի հետևանքով

կողմից admin

Ստավրոպոլի երկրամասում օգոստոսի 30-ի գիշերը խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ «Վրաստան-Մոսկվա» երթուղին սպասարկող «Setra» մակնիշի ուղևորատար ավտոբուսը բախվել է «ԿամԱԶ»-ին, ինչից հետո դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում։ Վթարը տեղի է ունեցել մոտավորապես գիշերը ժամը 01։00-ին։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 43 մարդ։ Բախման հետևանքով 5 ուղևոր մահացել է տեղում, իսկ 38 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Պյատիգորսկի կենտրոնական քաղաքային հիվանդանոց։

Վիրավորների թվում 10 երեխա կա։

Տուժածների թիվը սկզբնական տեղեկությունների համեմատ աճել է․ նախ հաղորդվում էր 24 վիրավորի մասին, սակայն հետագայում հոսպիտալացվածների թիվը հասել է 38-ի։

Focus Mode