Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

կողմից admin2

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Իսկ կանանց 77 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանը 102 կգ արդյունքով փոքր բրոնզ շահեց պոկում վարժությունում։

 

Ավելի վաղ 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել են Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Սամվել Մարտիրոսյանն (70 կգ) ու Նարեկ Մկրտչյանն(85 կգ) էլ նվաճել են բրոնզե մեդալ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode