16
Միացյալ Նահանգներում ֆուտբոլային հանդիպման ժամանակ՝ Տեխաս նահանգում, տղամարդը սեւ «պիկապով» վրաերթի է ենթարկել երկրպագուներին։ Այս մասին հայտնում է KWCH ՀԸ-ն։ Կա երկու զոհ, որից մեկը՝ երեխա, եւ վիրավորներ։ Վարորդին ձերբակալել են։ Նրա հետ մեքենայում եղել են երկու անչափահասներ։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։