Ես անընդհատ մտածում էի՝ մինչև նոյեմբերի 9-ը մի որևէ զվարճալի ու անասնական արարք կհորինե՞ն, թե՞ ոչ, և չսխալվեցի,- ֆեյսբուքյան իր էջում հեգնել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանում նոյեմբերի 8-ին նախատեսված Dino Run Yerevan միջոցառմանը։
«Շուշիի կորուստն ու 44-օրյա պատերազմի կապիտուլյացիան կնշենք դինոզավրերի զգեստներով վազքով, որտեղ 100 «դինոզավր» կվազի մեկ միլիոն դրամ մրցանակի համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Երևանում նախատեսվում է անցկացնել Dino Run Yerevan միջոցառումը, որի ժամանակ մասնակիցները դինոզավրերի կոստյումներով կմասնակցեն շուրջ 2 կիլոմետր վազքի։ Գլխավոր մրցանակը մեկ միլիոն դրամ է։
Միջոցառումը նախատեսված է նոյեմբերի 9-ի նախօրեին։ Այդ օրը լրանում է 2020 թվականի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցը, որով հայտարարվեց 44-օրյա պատերազմի ավարտի մասին։