23
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 6 անձ է ձերբակալվել։ Նրանց թվում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ձերբակալվածները կասկածվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ։
Այսինքն՝ խոսքը այնպիսի շինությունների մասին է, որոնց կառուցման ընթացքում, ըստ նախաքննության տվյալների, առկա են եղել քաղաքաշինական նորմերի խախտումներ, սակայն դրանց վերաբերյալ անհրաժեշտ դրական եզրակացությունը ստանալու գործընթացը, ենթադրաբար, կազմակերպվել է կաշառքի դիմաց։