Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

կողմից admin3

Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է մեխանիզմ, որը թույլ կտա կրճատել ԵՄ նոր անդամ պետությունների ֆինանսավորումը և սահմանափակել նրանց քվեարկության իրավունքն օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար իրավունքների նկատմամբ նրանց պարտավորություններից լուրջ նահանջի դեպքում։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Մենք ցանկանում ենք ավելի հեշտացնել ֆինանսական աջակցության կրճատումը կամ քվեարկության իրավունքի սահմանափակումը։ Սա այսպես ասած ապահովագրական երաշխիք է, որպեսզի մենք կարողանանք արձագանքել անհրաժեշտության դեպքում», – նշել է Կոսը՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի առաջարկները՝ ԵՄ-ն ապագա ընդլայնմանը նախապատրաստելու համար։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode