Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը կկայանա, աշխատում են ժամկետների շուրջ. Պեսկով

կողմից admin2

ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև սպասվող հեռախոսազրույցի կազմակերպման գործընթացում որևէ հապաղում չկա, և դրա հստակ ժամկետները կհամաձայնեցվեն. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Անդրադառնալով Թրամփի ավելի վաղ արված հայտարարությանը, թե առաջիկայում նախատեսված է զրույց ՌԴ նախագահի հետ, Պեսկովն ասել է՝ կողմերը աշխատում են ժամանակացույցի շուրջ:

«Այստեղ որևէ հապաղում չկա․ շփումները կիրականացվեն հենց որ դրանք համաձայնեցվեն։ Զրույցի հստակ ժամանակը կորոշվի, և այն կկայանա․ մենք լրացուցիչ կտեղեկացնենք այդ մասին և ոչինչ չենք թաքցնի»,- նշել է Պեսկովը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode