24
«Ցեմետնի շուկայում առաջացած խնդիրներն ազդել են կառուցապատման ծավալների վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Եթե հարևան երկրներում կա ցեմենտի արտադրության և մատակարարման խնդիր, դա, բնականաբար, բերել է գների աճի, ինչն էլ իր բացասական ազդեցությունը կունենա», — ասաց Պապոյանը։
Նա թվարկեց, թե ինչ քայլեր են արել խնդիրները լուծելու համար. ««Արարատ ցեմենտն արտադրում է ավելի շատ ցեմենտ, քան նախորդ տարի, ցեմենտի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ ենք գտել, ամենակարևորը՝ հանել ենք տուրքը, ներմուծվող ցեմենտի ինքնարժեքն իջել է, արդեն իսկ կա ներմուծվող ցեմենտի ծավալների էական ավելացում, որը բերելու է խնդիրների լուծմանը»։