52
Վարչապետ Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների աշխատավարձերի բարձրացման մասով որոշակի հարցեր կան, որոնք պետք է պարզվեն։
Այս մասին ԱԺ շենքի հետնամասում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ գաղափարից չեն հրաժարվել։
«Որոշ հարցեր կան պարզելու, աշխատանքային կարգով պարզում ենք, կբերենք, կզեկուցենք։ Աշխատավարձերի բարձրացման հետաձգումը բացարձակապես կապ չունի հանրային աղմուկի հետ։ Մանրամասները կբարձրաձայնենք շուտով»,- ասել է Խաչատրյանը։
Խաչատրյանը նշել է, որ աշխատավարձերի բարձրացումը սպասվում է 2027 թվականի հունվարից հետո։