3
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Այս մասին հայտնում են կառավարությունից։
Նիստի ընթացքում քննարկվել են չորս տասնյակից ավել հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերի ընդլայնմանը, մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին։ Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգը։