Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

կողմից admin1
ՀՀ հավաքականի անդամ Հակոբ Շարբաթյանը նվաճել է եվրոպական ոսկին։
Չեռնոգորիայի մրցաշարի եզրափակչում հայ բռնցքամարտիկը (50 կգ) լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց ռումինացի Ալեքսանդրու Բութանին և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։
Ռոմիկ Հարությունյանը (66 կգ) 1:4 հաշվով պարտվեց իտալացի Ռաուլ Բարոնեին ու նվաճեց արծաթե մեդալ:
Էդուարդ Քարամյանն էլ (60 կգ) բրոնզ է շահել։

Հայաստանը բռնցքամարտի մինչև 17 տարեկանների առաջնությունն ավարտում է երեք մեդալով՝ ոսկի, արծաթ և բրոնզ:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode