Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք անվճար կերթևեկեն հասարակական տրանսպորտով

կողմից admin1

Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք հնարավորություն են ստացել անվճար երթևեկել հասարակական տրանսպորտով։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 13-ին՝ Երևանի ավագանու նիստում։

Ավելի վաղ հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն ունեին միայն հաշմանդամություն ունեցող երեխաները։ Հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցելու պարագայում ուղեկցող անձը հասարակական տրանսպորտից օգտվելիս որևէ տոմս ներկայացնելու պարտավորություն չի ունենա և անվճար երթևեկելու իրավունք կստանա բացառապես որպես ուղեկցող հանդես գալու փաստի ուժով։

Ընդ որում, ուղեկցող անձինք անվճար երթևեկության իրավունքից կարող են օգտվել ոչ թե բոլոր դեպքերում, այլ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցելիս։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode