Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով

կողմից admin1

Գյումրու՝  լիազորությունները կասեցված քաղաքապետ  Վարդան Ղուկասյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի որոշման մասին Sputnik Արմենիային հայտնեց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանները միջնորդել էին Ղուկասյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, սակայն դատարանը մերժել է։ Թե ինչ հիմքով է մերժվել, փաստաբանն այս պահին չնշեց՝ պարզաբանելով, որ որոշումը գրավոր դեռ չեն ստացել։

Նշենք, որ հուլիսի 17-ին դատարանը Ղուկասյանի կալանքը փոխարինել էր 3-ամսյա տնային կալանքով՝ 15 մլն դրամ գրավի և բացակայելու արգելքի համակցմամբ

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode