Խուզարկել են «Ադեկվադ» միաբանության տարածքը, որը վաղուց նրանց չի պատկանում

կողմից admin1

ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցներն այսօր խուզարկել է «Ադեկվադ» միաբանության տարածք, որը վաղուց նրանց չի պատկանում, B24.news-ի հետ զրույցում ասել է Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Նրա խոսքով, Ամիրյան 22 հասցեն մինչև 2022թ․է եղել «Ադեկվադ»  միաբանության գրասենյակը։ Այնուհետ տարածքն օգտագործվել է որպես պահեստ։ 2023-թ․ Արցախի հայաթափումից հետո այդ տարածում ապրել է արցախցի մի ընտանիք։ Որոշ ժամանակ անց այդ ընտանիքը տեղափոխվել է, իսկ տարածքը մնացել է դատարկ։

Տարածքը խուզարկելուց հետո քննիչները տարել են 2 չաշխատող համակարգիչ և Ռիչարդ Կիրակոսյանի անձնական լափթոփը։

Ըստ Տեր-Նակալյանի, խուզարկման համար հիմք են հանդիսացել Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումները։

<<Քննչական կոմիտեն , հավանաբար, փնտրում էր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան թարմ գրառումները ԱԱԾ-ի մասին>> , կատակել է Տեր-Նակալյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode