«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չէր, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք Ռուսաստանը կպահպանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բելոզյորովը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ ու ենթադրվում էր, որ քննարկվելու են երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Կարսի և Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային գծերի հնարավոր կառուցումը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան:
«Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը, այն իրականացվում է, և պայմանավորվել ենք միասին աշխատել»,– նշել է Բելոզյորովը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է օգտագործի ինչպես Մեղրիի տարածաշրջանով ապագա երկաթուղու (TRIPP նախագիծ ԱՄՆ-ի մասնակցությամբ), այնպես էլ Երասխից Գյումրի երկաթուղու (որը ղեկավարում է ՀԿԵ-ն՝ Ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը) տարանցիկ ներուժը:
Բայց Հայաստանի կառավարությունը, հայտարարել է նաև, որ միջազգային բիզնեսից ազդակներ է ստանում, որ Երասխ – Գյումրի երթուղին խնդրահարույց է, քանի որ ցանկանում գործ ունենալ ռուսական «տոքսիկ» ընկերության հետ։