Ինչ կտա միասնական եվրոպական բանակ ստեղծելը․ ով է դեմ

կողմից admin3

ՆԱՏՕ-ն կանխում է ռուսական միջուկային սուզանավերի մոտենալը ԱՄՆ ափերին։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մենք չպետք է մոռանանք, որ ՆԱՏՕ-ն չափազանց կարևոր է ԱՄՆ անվտանգության համար։ Մենք ապահովում ենք անդրատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը։ Եվրոատլանտյան տարածքը անվտանգ է, Հյուսիսային ծովը անվտանգ է, Եվրոպան անվտանգ է՝ այս ամենը ԱՄՆ շահերից է բխում», – ընդգծել է Ռյուտեն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև քննարկել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը։

«Սակայն սա շատ բարդ հարց է։ Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա ինքնիշխանության հարցերի պատճառով։ Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի գործող հրամանատարական և վերահսկողական կառուցվածքը՝ եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտություն չկա», – հայտարարել է Ռյուտեն։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode