22
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարի շրջանում կեղծ թղթադրամներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է MakaryanNews-ը։
Ըստ հրապարակման՝ շուրջ մեկ տարի առաջ Երևան ժամանած ուղևորներից մեկը պահման է հանձնել հայտարարագրման ենթակա գումարը։ Օրերս օդանավակայանի մաքսային ծառայության պետ Հայկ Մելքոնյանը հայտնաբերել է, որ դոլարային թղթադրամները կեղծ են, բացառությամբ մի քանիսի։
Ենթադրվում է, որ իրական թղթադրամները գողացվել են, իսկ դրանց փոխարեն դրվել են կեղծերը։ Լրատվամիջոցի աղբյուրները մաքսային ծառայությունում հաստատել են տեղեկությունը։
Հայկ Մելքոնյանը լրատվամիջոցին առաջարկել է դիմել գերատեսչության մամուլի ծառայությանը, որը դեռևս չի մեկնաբանել դեպքը։