Թուրքիան կմասնակցի COP17–ին, Ադրբեջանից պատասխան դեռ չկա. Փաշինյան

կողմից admin1
Երևանում անցկացվող COP17–ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն կլինի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարությանից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահի դրությամբ դեռ հաստատման տեղեկատվություն գոնե ինձ դեռ չի հասել»,– ասաց նա։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։
Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode