16
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացնում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Զրույցը տեղի է ունենում Բաքվում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում առանձնազրույց են ունեցել ԱՓՎՄԽ գագաթնաժողովի շրջանակում»,- իր տելեգրամյան ալիքում գրել է դիվանագետը՝ գրառմանը կցելով նաև լուսանկար։