Հաղորդում հանցագործության մասին՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դռան փեղկ ձեռք բերելու փաստով

կողմից admin1

«Հունիսի 7-ի իշխանազավթման նախօրեին ՔՊ-֊ականներ Արայիկ Հարությունյանը, Ժաննա Անդրեասյանը ու Նիկոլ Փաշինյանը, ի լուր աշխարհի ազդարարեցին, որ կես միլիոն դոլարով Լոնդոնից գնել են «հայկական եկեղեցու դռան փեղկ»։ Շատ կարճ ժամանակում հնարավոր եղավ պարզել, որ գործ ունենք պետական պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կոռուպցիոն սխեմայով վիճելի ու վավերականությունից զուրկ քանդակազարդ փայտե կտոր ձեռք բերելու գործարքի հետ»,- սոցցանցի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքով, 10 օր առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դռան փեղկ ձեռք բերելու դեպքով ոչ միայն քրեական գործ հարուցելու, նախաքննություն սկսելու, այլև վերոնշյալ երեք անձանց գույքերի վրա կալանք դնելու պահանջով։

Դեմոյանի խոսքով՝ հիմա էլ պատասխանատու անձինք պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը։

ՀՀ պետական բյուջեից 175,4 մլն դրամ է հատկացվել 12–րդ դարի արտեֆակտ՝ դռան փայտե փեղկ՝ հայկական միջնադարյան նկարներով ձեռք բերելու համար։ Այն ներկայում ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode