18
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել, հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Անկեղծ ասած՝ հարցն այն է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը տեղի ունենա ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածությունների համաձայնեցումը»,– ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր հնարավոր է հասնել վերջնական և ամբողջական կարգավորման։ Հայաստանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա շփումների մեջ են, իսկ բանակցություններն ընթանում են շարունակաբար։
Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան վերացրել է Հայաստան ապրանքների արտահանման հետ կապված տեխնիկական արգելքը, նշել է շարունակվող Անիի կամրջի վերականգնման աշխատանքների, իսկ Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկման հարցերով ստեղծված հայ–թուրքական աշխատանքային խմբի հանդիպումների մասին։