21
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր՝ հոկտեմբերի 16–ին, ժամանեց Հայաստան։
Փեզեշքիանին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին (CBD COP17)։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում մի շարք երկրների առաջնորդների հետ, որոնք նույնպես կմասնակցեն դրան։
Նշենք, որ Իրանը առաջիններից է ստորագրել կոնվենցիան և պաշտոնապես միացել դրան 1996 թվականին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Իսլամական Հանրապետությունը կարևոր դեր է խաղացել կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված մեխանիզմների ու կանոնների մշակման գործում։