17
Հնդկաստանի Գվալիոր քաղաքում բեռնատարը վրաերթի է ենթարկել ուխտավորների բազմությանը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակները վիրավորվել են։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության պետ Դհարմվիր Սինգխը։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Գվալիորի Շիտալա Մատա տաճարի մոտ, որտեղ հավաքվել էր հավատացյալների բազմություն։ Բրինձ տեղափոխող բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, բախվել ոստիկանական արգելապատնեշներին և գլորվել զառիթափ լանջով՝ բախվելով ամբոխին և տաճարի մուտքի դարպասին։ Հարվածի ուժգնությունը դարպասի պատի մի մասի փլուզման պատճառ է դարձել՝ մի քանի մարդ հայտնվելով փլատակների տակ։
Նախնական հետաքննությունը պարզել է, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։