Հարված՝ Թրամփի դիրքերին

կողմից admin3

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Իրանի ԻՀՊԿ-ն հայատարարել է, որ այսօր երկու նավթատար փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին պայթել են արկերի վրա։

Գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար ենթարկվել են հարձակման և չեն կարողացել շարունակել նավարկությունը։ Հայտնի չէ, թե ով է եղել հարձակումն իրականացնողը, սակայն ենթադրվում է, որ դա կարող է լինել Իրաքում իրանամետ «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպության պատասխանն իր ռազմակայաններից մեկի վրա օդային հարձակման պատճառով։

Նավթի գինը միջազգային շուկայում հասել էր վերջին հինգ ամիսների ամենաբարձր գնին, և ենթադրվում էր, որ եթե այն հատի 115 դոլարի հոգեբանական սահմանը, դրա վերահսկողությունն էլ ավելի կբարդանա։

Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ մի շարք կոմբինացված ռազմական գործողություններով իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին և փորձում է շարունակական դարձնել այդ միտումը, ինչը հարվածում է նախագահ Թրամփի դիրքերին նախընտրական շրջանում գտնվող ԱՄՆ-ում»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode