ԿԳՄՍ նախկին փոխնախարարը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ

կողմից admin1

ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։

2025–ի հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու հոդվածներով:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode