Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը

կողմից admin1
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է, որ վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը, ասացին 32-ամյա կալանավորը արյուն է փսխում` արդեն երկու օր շարունակ։  Բուժօգնություն ցուցաբերել են իհարկե` ՔԿՀ-ում ուշադիր են , բայց այսքանից հետո նա համառորեն չի դադարեցնում դատախազությանն ուղղված իր բողոքի արտահայտման այս ծանր ձեւը։
ՔԿՀ-ում հոգեւորականներ չկան,Եկեղեցու դեմ արշավի կոնտեքստում քահանաները հունվարին վտարվեցին բոլոր բանտերից` նորանշանակ տնօրեն Ծովինար Թադևոսյանի հրամանով։
Ու ցավոք այնտեղ չկա հիմա մեկը ով կզրուցի կալանավորի հետ ու կհամոզի նրան դադարեցնել կյանքի ու առողջության համար խիստ վտանգավոր հացադուլը։
Մինչդեռ տանը Աշոտին սպասում են 3 անչափահաս երեխաներն ու կինը, քույրը` որին նույն քրգործով տուժած են ճանաչել։
Ի դեպ, Աշոտի կինը ի վիճակի չէ աշխատել եւ հոգալ աուտիզմով հիվանդ երեխայի ու մյուսների սոցիալական խնդիրները։
Ընդգծենք, այսօր 36-րդ օրն է, ինչ Աշոտ Բադալյանը Նուբարաշենի կալանավայրում հացադուլով իր բողոքն է արտահայտում անցած տարի սեպտեմբերին իր եւ քրոջ որդու հետ կատարված միջադեպից հետո իրեն առաջադրված մեղադրանքի դեմ։
Երբ լրագրող Սյուզի Բադոյանը հացադուլի 28-րդ օրը սկսեց գրել Աշոտի մասին, ընդդիմադիր պատգամավորներից զանգեր ստացավ, Աշոտին այցելեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, Արդարադատության նախարարի տեղակալը , ՄԻՊ-ից, որ մինչ այդ լուռ էր 28 օր շարունակ։ Այսօր <<Ուժեղ Հայստանից>>  Լիաննա Մանուկյան անունով պատգամավոր-իրավաբանն է այցելելու նրան։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode