17
Ֆրանսիայում ուսանողները փակել են Լուվրի թանգարանի մուտքը, ինչով իրենց աջակցությունն են հայտնել ավագ դպրոցների աշակերտների ցույցերին և դատապարտել «ոստիկանական բռնաճնշումները», հայտնում է France 24-ը։
Բողոքի ակցիայի պատճառով թանգարանը չի կարողացել դռները բացել այցելուների առջև։
Փարիզի դատախազության տվյալներով՝ շաբաթ և կիրակի օրերին ձերբակալված ավելի քան 700 մարդ կալանավորվել է։
Դատախազությունը հայտնել է, որ շաբաթ օրվա ցույցերի հետ կապված ձերբակալվել է 855 մարդ, որոնցից 557-ը կալանավորվել է։
Նրանցից չափահաս են եղել 433-ը։