Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին. ԱՄՆ փոխնախագահ

կողմից admin1

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Որքան ես գիտեմ՝ մենք Ուկրաինայի հետ ոչ մի պաշտոնական դաշինք չունենք։ Նրանք ՆԱՏՕ-ում չեն։ Ես չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում», – ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Ուկրաինան հրաշալի երկիր է՝ հիանալի մարդկանցով, և Վաշինգտոնն ու Կիևը միասին կաշխատեն որոշ հարցերի շուրջ, սակայն որոշ հարցերի շուրջ համակարծիք չեն լինի։

Վենսը նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի շահերը ժամանակ առ ժամանակ տարբերվում են։ Նա այս համատեքստում հիշատակել է Կիևի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, որոնց հետևանքով «բարձրանում է էներգակիրների գինն ամերիկացիների համար»։

«Կարծում եմ՝ նրանք պետք է դադարեցնեն Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծումը», – ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode