20
Ալեն Ղևոնդյանը և Ռուբեն Մելիքյանն՝ ընդդեմ ԵՊՀ-ի հայցեր են ներկայացրել։
Ղևոնդյանը դատական կարգով պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին հրամանը, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։
Ռուբեն Մելիքյանը պահանջում է անվավեր ճանաչել 17․08․2026 թ․ թիվ 155/100-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։