18
Դանիել Իոաննիսյանը քիչ առաջ հայտարարել է, թե ես իբր դաշնակցական Ռազմիկ Այվազյանին հորդորել եմ մտածել բանակում ծառայող որդու մասին և չառաջադրվել Արմավիրի ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ոչ միայն երբեք նման բան չեմ ասել Ռազմիկ Այվազյանին, այլև երբեք, ոչ մի անգամ կյանքումս ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ այդ մարդուն։
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին»։