Ավելի են լարվում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները

կողմից admin1

Բաքվի ու Անկարայի հարաբերություններն ավելի են լարվում։

Պաշտոնական Բաքվի հետ սերտորեն կապված մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին մեղադրել են նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ ապստամբություն հրահրելու փորձի մեջ։

Ֆիդանի և Թուրքիայի կառավարության դեմ այս աննախադեպ հարձակումները հաջորդել են Ադրբեջանի՝ տարրական և միջնակարգ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի որոշմանը։

«Middle East Eye» պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի և Ֆիդանի դեմ հարձակումները հրահանգավորված են եղել վերևից։

Հակասությունները սկսվել են այն բանից հետո, երբ Ալիևը քողարկված հանդիմանեց Անկարային՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերի համար։

Ճգնաժամը սրվեց անցած շաբաթ, երբ Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում կատարեց՝ կոչ անելով Բաքվին չեղարկել հիջաբի արգելքը։

Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կոշտ հայտարարությամբ զգուշացրեց Անկարային, որ իսլամական աշխարհում գերիշխանության ձգտելն անթույլատրելի է։

Լարվածությունն է՛լ ավելի խորացավ անցած շաբաթ, երբ կրթական հիմնադրամներից մեկի միջոցառման ժամանակ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան այլևս այն երկիրը չէ, որտեղ երեխաները հագուստի կամ քաղաքական հայացքների պատճառով ստիպված են կրթություն ստանալ արտերկրում։ Ադրբեջանում նրա այս խոսքերն ընկալվեցին որպես հերթական հարված Բաքվի հասցեին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode