2
Կառավարությունը 148,5 միլիոն դրամ հատկացրեց Մատենադարանի համար երկու բացառիկ ձեռագիր ձեռք բերելու նպատակով։
Խոսքը Սարգիս Պիծակի՝ 1353 թվականին Դրազարկում ընդօրինակած ժողովածուի և 1695 թվականին Նոր Ջուղայում ստեղծված Ավետարանի մասին է։
Կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հայտնեց, որ ավստրիական մասնավոր հավաքածուի սեփականատերը վաճառքի է ներկայացրել հինգ ձեռագիր, որոնց ձեռքբերման պայմանների շուրջ բանակցել է Մատենադարանը։