13
Զոհված զինծառայողների մարմինների փոխանակում են արել Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի սահմանին`«Նովայա Գուտա» անցակետում»։
Ռուսական կողմն Ուկրաինային է փոխանցել 252 մարմին, Ուկրաինան Ռուսաստանին՝ 25։
Գործակալության տվյալներով՝ ուկրաինական հակամարտության ընթացքում Բելառուսը շարունակում է աջակցություն ցուցաբերել մարդասիրական երթուղիների ապահովման, ընտանիքների վերամիավորման, ռազմագերիների, զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցերում:
Բելառուսի տարածքում արդեն անցկացվել է ավելի քան 70 մարդասիրական և փոխանակման առաքելություն։
Զոհվածների մարմինների նախորդ փոխանակումը Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել էին սեպտեմբերին։