12
Պարսից ծոցի հյուսիսային հատվածում 4 լցանավ է պայթեցվել: Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերին։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հետևել են չորս օրինախախտ նավի, որոնք անցնում էին չթույլատրված երթուղով՝ Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթը նավից նավ տեղափոխելով։
Նշվում է, որ Հորմուզի նեղուցով Իրանի կողմից չթույլատրված երթուղով նավերի անցումը խրախուսելու ամերիկյան մարտավարությունը ավելացրել է ծովային միջադեպերի թիվը:
«Ամերիկացի զինվորականները զգուշացվել են, որ եթե գործողությունները շարունակվեն, պատասխան հարված կհասցվի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին», – հայտարարել է ԻՀՊԿ-ն: