Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվե՞լ է․ ԱԱԾ-ն լուռ է

կողմից admin1

ԱԱԾ-ից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզում հայտնված ադրբեջանցի հովիվը վերադարձվել է: ԱԱԾ-ից Aysor.am- ին հորդորել են հարցը գրավոր ուղղել:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան։

Հիշեցնենք, որ  ԱԱԾ-ն այսօր հաստատել է, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode