Գինու նման որքան հնանում՝ այնքան լավն է դառնում. «Ինտերի» ավագը՝ Մխիթարյանի մասին

կողմից admin1

Մխիթարյա՞նը․ նա գինու նման է, որքան հնանում է, այնքան ավելի լավն է դառնում։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան։ Նա սովոր էր մեկնարկային կազմում խաղալ, իսկ հիմա այլևս միշտ չէ, որ այդպես է, սակայն նա մշտապես ամբողջ ուժով է հանդես գալիս, երբ դուրս է գալիս խաղադաշտ»,- ասել է Միլանի «Ինտերի» ավագ Բարելան՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք համապատասխան բառ հայ կիսապաշտպանին նկարագրելու համար։

Բարելան առանձնահատուկ գովեստի խոսքեր է շռայլել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին՝ ընդգծելով նրա կարևորությունը։

«Շախտյորի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում 10 հոգով մնացած «Ինտերը» հաղթանակ էր կորզել հենց փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանի դիպուկ գոլային փոխանցման շնորհիվ, որն արդյունավետորեն եզրափակել էր բրազիլացի Կառլոս Աուգուստոն։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode