Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման համար. Արթուր Ղամբարյան

կողմից admin1

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրել է․

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։

«Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Դատարանը գտել է, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, քանի որ Սարոյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն պաշտոնում։‌

Երբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճում է քաղաքացիական գործի վարույթը, դադարում է գործել նաև հայցի ապահովման միջոցը, որի կատարմանը խոչընդոտելու համար հետապնդվում էին Վեհափառը և մյուս հոգևորականները:

Այսպիսով, քաղաքացիական գործի կարճումը (անկախ հետագա բողոքարկումներից) էապես թուլացնում է քրեական մեղադրանքը՝ ստեղծելով իրավական հիմքեր Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար»։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode