16
Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, տեղի են ունենում ՏԻմ ընտրություններ։
Ընտրություններ են անցկացվելու 21 համայնքում՝ համամասնական ընտրակարգով՝ Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, ինչպես նաև Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություն է անցկացվելու Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
Ժամը 08.00–ին բացվել են ընտրական տեղամասերը։ Քվերակությունը կավարտվի 20.00–ին։