Եղեգնաձորի համայնքապետը, փոխհամայնքապետը և ավագանու 3 թեկնածուներն ազատ են արձակվել

կողմից admin1

Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխհամայնքապետ Վարդան Ավագյանը և ավագանու 3 թեկնածուները ևս ազատ են արձակվել։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ երեկ վաղ առավոտյան իրավապահ մարմինները ներխուժել են նրանց տներ և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։

Նրանց մոտ 1 ժամ են պահել կոմիտեում։

2021 թվականի ընտրություններում Դավիթ Հարությունյանը հաղթել էր «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից կազմված դաշինքով։ Քանի որ Եղեգնաձորում ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով), համայնքապետի պաշտոնում վերընտրվելու համար անհրաժեշտ էր առաջադրվել որևէ կուսակցության կողմից, ուստի այս անգամ Հարությունյանը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը։

Ի դեպ, վերջերս «Հետքը» հոդված էր հրապարակել նաև նրա գլխավոր մրցակից, ՔՊ–ի ցուցակը գլխավորող Հուսիկ Սահակյանի մասին, որը 2017-ին ՀՀԿ–ի ցուցակն էր գլխավորում Արենիում, իսկ 2022-ին՝ կրկին ՔՊ–ի։

ԶԼՄ-ն գրել էր, Արենիի գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանը նախընտրական քարոզչության համար օգտագործում է Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։ Հուսիկ Սահակյանն անվանափոխել է ավելի քան 7000 հետևորդ ունեցող էջը, որը տարիներ շարունակ ծառայել է համայնքի պաշտոնական տեղեկատվությունը տարածելուն, իսկ այժմ նույն լսարանն օգտագործվում է Սահակյանի նախընտրական նյութերը տարածելու նպատակով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode