Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի տոնը

կողմից admin1

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի տոնը: Այն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է և վերջինը:

Սակայն կարելի է ասել, որ խաչի գյուտով է սկսվում խաչի փառաբանության մեկնարկը բոլոր դարերի ու ժամանակների քրիստոնյաների համար: Հրեաների չարակամությունն ու նենգությունը միայն Քրիստոսի խաչին գամելով չէր ավարտվել: Նրանք Քրիստոսի խաչը թաքցրել էին Տիրոջ գերեզմանի մեջ և վրան Աֆրոդիտեի արձանը կանգնեցրել, որպեսզի հրաշքի դեպքում այն վերագրեին հեթանոսական աստվածուհուն:

Պատրոնիկե թագուհու հրամանով հանում են Հիսուսի և նրա հետ խաչված ավազակների խաչերը և մահացած աղջկա հարությամբ ճանաչում, թե որն է Քրիստոսի խաչը: Հակոբոս Տեառնեղբայրն այն դնում է Երուսաղեմի տաճարում: Բայց Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու մահից հետո հրեաները սպանում են Հակոբոսին, փրկչական խաչը թաղում Գողգոթայի մոտ և վերածում են այդ վայրն աղբանոցի: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, Երուսաղեմ է գնում` Քրիստոսի խաչափայտը գտնելու նպատակով:

Երբ գտնվում է Քրիստոսի Խաչափայտը, Հեղինե թագուհու կողմից 335թ. Գողգոթայում կառուցվում է Սուրբ Հարություն տաճարը, որտեղ և կանգնեցվում է Քրիստոսի Խաչը` հանդիսավորապես փառավորվելով արդեն երկրորդ անգամ: Ապա թագուհին խաչափայտը հանձնում է Հակոբոս Տյառնեղբորը և փոխարենը կենարար փայտից մի մասունք խնդրում, որը գոհությամբ վերցնելով` գնում է Հռոմ:

Նվիրական Խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով և իր հետ այն բերում է Հայաստան:

Սուրբ Խաչը ընդունելով որպես փրկության և հաղթության նշան՝ յուրաքանչյուր քրիստոնյա Ս. Գրիգոր Տաթևացու խոսքերով դիմում է Խաչյալին՝ ասելով. «Երբ լուսավոր ամպերի վրա երևաս Հոր փառքով, Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տե՛ր Հիսուս: Այն ժամանակ մենք՝ Քեզ ապավինածներս, չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ, որպես լույսի որդիներ, կբերկրենք Քո աջ կողմում»:

 

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է հոկտեմբերի 25-ին՝ Սուրբ Խաչի Գյուտի տոնին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․

ԺԱՄԸ 10:00

Ապարանի Սուրբ Խաչ

Վարդենուտի Սուրբ Մերկեռիոս

Կոշի Սուրբ Ստեփանոս

Վարդենիսի Սուրբ Հակոբ

Կոշի Սուրբ Գևորգ

Թալինի Սուրբ Աստվածածին

Բյուրականի Սուրբ Հովհաննես

ԺԱՄԸ 10:30

Կարբիի Սուրբ Աստվածածին

Սաղմոսավանք վանական համալիր

Աշտարակի Սուրբ Մարիանե

Աշտարակի Սուրբ Սարգիս

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց

Ղազարավանի Սուրբ Նարեկ

Մուղնու Սուրբ Գևորգ

Ոսկեվազի Սուրբ Հովհաննես

Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին

ԺԱՄԸ 11:00

Տեղերի Սուրբ Աստվածածին վանք

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode