10
Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Եկեք ֆիքսենք, որ մեկ ամիս ժամանակ ունենք առաջ տանելու համար, որպեսզի կառավարությունը գերակա շահի այդ որոշումը կայացնի։
«Մենք հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Սա պետք է իրականացնի հայկական ընկերություն»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ Երևանի Մետրոպոլիտենի նոր «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի համալիր փորձաքննությունը հաջողությամբ ավարտվել էր, և այժմ անհրաժեշտ էր կազմակերպել շինարարության մրցույթը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։