Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, միջադեպ, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա վիրավոր, հայտնում է Գագիկ Շամշյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վահագն Հակոբյանն է, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին:
Նրա կյանքը հաջողվել է փրկել: «Նոր-Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի բժիշկները գնդակը հայտնաբերել են տղայի սրտի մեջ և մի քանի ժամ պայքարելեն վիճակը կայունացնելու համար:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները ու որոշ մասնակիցների հայտնաբերել են։