22
Այսօր Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհի Սոֆիան։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այցի շրջանակում Նորին մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների»,– ասված է հաղորդագրությունում:
Թագուհու այցը կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։
Հիշեցնենք` Իսպանիայի «գործող» թագուհին թագավոր Ֆիլիպ 6-րդի կինն է՝ Լետիսիան: Սոֆիայի ամուսինը՝ Խուան Կառլոսը, գահից հրաժարվել է 2014 թ.: