21
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նորից կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։
«Կմասնակցենք, կհաղթենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հարցին, թե արտահերթ ընտրություններից հետո հնարավոր համարո՞ւմ է ՔՊ-ի հաղթանակը, Սամվել Կարապետյանը պատասխանեց.
«Իհարկե՛ ոչ, անցած անգամ էլ ՔՊ-ն հաղթանակ չի ունեցել։ Որ դնես գլխին, գնդակահարես, ինքը չի գնա արտահերթ ընտրության, ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել»։
Անդրադառնալով պետականամետ ընդդիմություն ունենալու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Կարապետյանն ասաց.
«Պետականամետ իշխանություններ են պետք, ընդդիմությունը միշտ պետականամետ է։ Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթրքամետ իշխանություններ»։