Ձերբակալվել է 3 անձ կաշառքի դեպքով

կողմից admin1

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode