20
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից փախած կալանավորը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում էՆԳՆ-ն։
«ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկանությունների ծառայողները Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` տղամարդը դատարանի շենքից փախել էր հոկտեմբերի 26-ին։ Նա իր կալանքը կրում էր «Արմավիր» ՔԿՀ–ում։