Ձերբակալվել են ԵՊՀ իրավագիտության և պատմության ֆակուլտետների ամբիոնների վարիչները

կողմից admin1

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության և պատմության ֆակուլտետների ամբիոնների վարիչները։

Այս մասին Factor.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանը։

Նրա փոխանցմամբ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ Կոմիտեն չի հայտնում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode