30
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն անդրադարձավ Հայաստանի համար ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացմանը։
Հիշեցնենք, որ նման հեռանկարը պայմանավորված է ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության հնարավոր կասեցմամբ։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ Փաշինյանն անցյալ շաբաթ հերթական սուտն է ասել, թե գինը մի քանի անգամ բարձրացել է։
«Կբարձրացնեն, թե ոչ՝ ամբողջությամբ կախված է Փաշինյանի խելքից ու կարողություններից։
Նա «ուժեղ բանակցող» է, վստահ եմ՝ կխնդրի բարձրացնել։
Նրա նպատակը հայ ժողովրդին ավելի աղքատացնելն է։
50 տոկոս և ավելի աղքատության մակարդակ ունեցող շրջաններում Փաշինյանը հիանալի ձայներ է հավաքում», — նշեց Կարապետյանը։